Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Միացյալ Նահանգները հավատում է Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման հնարավորությանը։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հատվածները։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ ու Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել։ Այդ մասին հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում մյուս երկրների ջանքերին։
Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում բեկման հասնելու շանսերն ավելի շատ են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մերժել է Իսրայելի իշխանությունների՝ տասնյակ պատանդների ազատ արձակման դիմաց մեկ շաբաթով մարտական գործողությունների դադարեցման առաջարկը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal թերթը։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Newsweek-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն չի պատրաստվում «ուժային ճանապարհով բացել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք»։
ՌԴ-ն պատրաստ է, որպես միջնորդ, շարունակել Հայաստանի և Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունները։ Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ Երևանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։